Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 67.279 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 15-ի դրությամբ իրականացվել է 67 279 ստուգում:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։