
Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանում քաղաքացի է խեղդվում. ԱԻՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանում քաղաքացի է խեղդվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։