«Սևիլիա»-«Մանչեսթեր Յունայթեդ»․ ո՞վ կլինի եզրափակչում
Մրցաշար-Եվրոպա լիգա
Մարզադաշտ- «Ռեյն Էներջի», Քյոլն
Ժամ-23։00
Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակչում կխաղան իսպանական և անգլիական փորձառու թիմերը։
«Սևիլիա»
«Սևիլիան» այս մրցաշրջանում խաղում է շատ բարձր մակարդակով. Իսպանիայի առաջնությունում Խուլեն Լոպետեգիի թիմը հասավ իր նպատակներին և Եվրոպա լիգայում ևս ցուցադրում է գերազանց ֆուտբոլ:
Իսպանական ակումբը մեկ շնչով հասավ մրցաշարի այս փուլին, որն այս տարի կանցկացվի Գերմանիայում: «Սևիլիան» խաղում էր A խմբում, որտեղ թիմը դարձավ առաջինը՝ առաջ անցնելով ԱՊՈԵԼ-ից, Ղարաբաղից և Դուդելանժից: Հարկ է նշել, որ «կարմիր-սպիտակները» վեց խաղում խփեցին ընդամենը երեք գոլ:
1/16-րդ եզրափակչում Խուլեն Լոպետեգիի սաները հաղթեցին «Կլյուժին» ոչ հեշտ խաղով՝ մրցակցից առաջ անցնելով միայն հակառակորդի դաշտում խփած գոլի շնորհիվ:
Կարանտինից հետո Լոպետեգիի թիմը մեկնեց Գերմանիա, որտեղ մեկ խաղում նրանք պետք է խաղարկեին քառորդ եզրափակչի ուղեգիր «Ռոմայի» հետ: Մենամարտ որպես այդպիսին, տեղի չունեցավ. «գայլերը» 2:0 հաշվով պարտվեցին, առանց դիմադրելու:
Բայց «Վոլվերհեմփթոնը», որի հետ «Սևիլիան» խաղում էր քառորդ եզրափակչում, պայքարեց ամբողջ ուժով և մինչև 88-րդ րոպեն անառիկ պահեց սեփական դարպասը, բայց Լուկաս Օկամպոսը, ով փայլուն մարզավիճակում էր ամբողջ մրցաշրջանում, այդ խաղում միակ գոլը խփեց, որը դուրս բերեց «Սևիլիայի» կիսաեզրափակիչ:
Լա Լիգայի վերջին մրցաշրջանում թիմի խաղն արժանի է բոլոր գովասանքներին: 38 տուրերի ընթացքում իսպանական ակումբին հաջողվել է նվաճել 19 հաղթանակ և 13 ոչ-ոքի, ինչը թիմին բերեց 70 միավոր․ այնքան, որքան երրորդ «Ատլետիկոն»: Մադրիդցիները «Սևիլիայից» առաջ անցան միայն անձնական խաղերում առավելություն ունենալով: Տանտերերը պաշտպանությունում ցույց տվեցին երկրորդ արդյունքը և 54 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը:
Մրցաշրջանի ավարտին թիմի հիմնական գոլահարներն էին Օկամպոսը (14 գոլ) և Էն-Նեսերին (8 գոլ):
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական առաջնությունում կայուն չէր. երկար ժամանակ Օլե-Գունար Սուլշերի թիմը դուրս էր Չեմպիոնների լիգայի գոտուց, բայց ի վերջո նրանք հասան իրենց նպատակին: Կարանտինից հետո «կարմիր սատանաները» անցկացրին մի շարք շատ հզոր հանդիպումներ, որոնցից գլխավորը, անկասկած, վերջին տուրում «Լեսթերի» հետ մենամարտն էր․ 2։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ, մանկունյանցիները ձեռք բերեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Մինչև վերջերս «Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չուներ Եվրոպա լիգայում. խմբում նրանք ոչ մի դիմադրության չհանդիպեցին։
Առաջին լուրջ խոչընդոտը քառորդ եզրափակիչում «Կոպենհագենն» էր. «Առյուծները» դիմակայեցին և հիմնական ժամանակում ոչ-ոքի խաղացին, բայց լրացուցիչ ժամանակներում Բրունո Ֆերնանդեսը 11-մետրանոց հարվածով դուրս բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» կիսաեզրափակիչ:
Վիճակագրություն
Թիմերը 2018 թվականին երկու անգամ խաղացել են Չեմպիոնների լիգայում, և «Սևիլիան» այս խաղերից ոչ մեկում չի պարտվել
Վերջին 19 հանդիպումներից ոչ մեկում «Սևիլիան» չի պարտվել 10 հաղթանակ և 9 ոչ-ոքի
«Մանչեսթեր Յունայթեդը» իր վերջին հինգ հանդիպումներից միայն 2-ում է հաղթել
Սիրարփի Աղաբաբյան