Բաժիններ՝

Նիկոլը լուռ է…Լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ, լուռ է քանզի Իսրայելը ոստիկան չի սպանել, լուռ է քանզի Իսրայելը, Մելի պես, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ չէ…

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ հացադուլ էր անում, ըստ իս, տեռորիստական խմբի անդամ Գարեգին Չուկազյանը, Նիկոլ Փաշինյանը գնաց և հանդիպեց իրեն։ Ավելին, այդ հանդիպման արդյունքում Գարեգինը դադարեցրեց հացադուլը։ Ակնհայտ է, որ ձեռք բերվեց բանդայի անդամներին կալանքից ազատելու համաձայնություն։

Այսօր, երբ հացադուլ է անում Իսրայել Հակոբկոխյանը, Նիկոլը լուռ է…

Լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ, լուռ է քանզի Իսրայելը ոստիկան չի սպանել, լուռ է քանզի Իսրայելը, Մելի պես, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ չէ, լուռ է քանզի Իսրայելը միայն փառք ու պատիվ է բերել Հայաստանին։

Այսօր հանդիպեցի մեր աշխարհահռչակ մարզիկին և խնդրեցի դադարեցնել հացադուլը։ Ցավոք, նա մերժեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս