«Միշտ երիտասարդ» 60-ամյա մոդելը բացահայտել է գեղեցկության գաղտնիքը
Ֆոտոմոդել Լեոնի Հեմսվորտը՝ դերասան Քրիս Հեմսվորտի մայրը, պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը 60 տարեկան հասակում: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ կնոջ արտաքինը ցնցել է դերասանի երկրպագուներին, երբ նա իր լուսանկարը մայիսին հրապարակել է Մայրերի օրը: Մեկնաբանություններում գրել են, որ մոդելն ավելի շատ նման է Քրիսի քրոջը:
Ինչպես պարզել է հրատարակությունը, ֆոտոմոդելին 30 տարով ավելի երիտասարդ տեսք ունենալուն օգնումէ սնվելու հատուկ ռեժիմը:
«Նա մեր իմացած մարդկանցից առաջինն է, որն սկսել է խստորեն հետեւել ընդմիջումներով քաղցած մնալու սկզբունքներին: Լեոնին ցնցող տեսք ունի, նա 60 տարեկան է, բայց տարեցտարի նրա տեսքն էլ ավելի է լավանում»,- ընդունել է Հեմսվորտի կինը՝ Էլսա Փաթակին:
Լեոնին սկսել է այն բանից, որ ոչինչ չի կերել շաբաթվա մեջ մեկ օր, իսկ հետո անցել է օրական 15-16-ական ժամ քաղցած մնալու ռեժիմի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: