«Ես չէ, որ պետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի և ով պետք է ազատ արձակվի»․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետութան իշխանության նպատակն է՝ ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն: Այս մասին BBC-ի HARDtalk-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին և կալանավորումներին:
«Ինչ վերաբերում է քրեական գործերին և ձերբակալություններին, ապա պետք է շեշտեմ, որ մենք ունենք դատարաններ, քննչական մարմիններ և դատախազություններ: Ես չէ, որ պետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի և ով պետք է ազատ արձակվի: Մեր նպատակն է` ապահովել օրենքի գերակայությունը, ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է և գնահատում է այդ բոլոր ոլորտներում Հայաստանի հսկայական առաջընթացը: