Բաժիններ՝

Թողարկվել է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի տիզերը՝ առեղծվածային կանանց կլանի մասին

You-Tube-ում զետեղել են Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի տիզերը, որը պատմում է առեղծվածային կլանից ազդեցիկ կանանց մասին:

«Դա կախարդական ժամանակ էր, երբ թագավորում էր մեծ մայրիշխանությունը. ազդեցիկ կլանի կանայք կառավարում էին Հյուսիսային դաշտերի տարածքում եւ ապրում սիրո սպասումով: Նրանք ամենազոր էին, եւ նրանց բոլոր ցանկությունները կատարվում էին, բայց մի ակնթարթում ամեն բան փոխվում է, եւ սկսվում է քաոս»,- ասվում է հոլովակի նկարագրության մեջ:

Ֆիլմում գլխավոր դերակատարներն են՝ Ռենատա Լիտվինովան, Անտոն Շագինը, Սոֆյա Էռնստը, Գալինա Տյունինան, Սվետլանա Խոդչենկովան, Նիկիտա Կուկուշկինը, Ուլյանա Դոբրովսկայան, Տատյանա Պիլեցկայան, Խիբլա Գերզմավան, Մաքսիմ Սուխանովը, Տիմուր Սուրկովը, Մարիա Բերցդինսկիխը եւ ուրիշներ:

Կինոնկարի երաժշտությունը գրել է ռուսաստանցի ռոք-երգչուհի եւ կոմպոզիտոր Զեմֆիրա Ռամազանովան, ունկնդիրներին ավելի հայտնի է որպես Զեմֆիրա:

«Հյուսիսային քամին» վարձույթում կհայտնվի նոյեմբերի 26-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս