Բաժիններ՝

Ինչ պատրաստել սմբուկով. լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 500 գ

2. Լոլիկ – 350 գ

3. Պանիր – 100 գ

4. Սխտոր – 3 պճեղ

5. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկները կտրել 1 սմ հաստության շերտերի:

2. Համեմել աղով, թողնել 30 րոպե:

3. Լվանալ սառը ջրի մեջ:

4. Լոլիկներն օղակաձև կտրատել:

5. Սխտորը ճզմել:

6. Պանիրն անցկացնել քերիչով:

7. Սմբուկները դնել կաղապարի մեջ, յուրաքանչյուրի վրա սխտոր դնել:

8. Վրան շարել լոլիկի շերտերը, համեմել աղով և պղպեղով:

9. Պանիր շաղ տալ և դնել ջեռոցը:

10. Եփել մոտ 35 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս