![](/banners/BeFunky-design.jpg)
Կոուտինյոն կարող է միանալ «Արսենալ»-ին
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1024447.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կարող է միանալ Լոնդոնի «Արսենալ»-ին: Այս մասին գրում է The Gooner-ը: Ըստ պարբերականի, 28-ամյա կիսապաշտպանը այցելել էր «Արսենալ»-ի մարզաբազա: Բրազիլացին իր գործակալի հետ քննարկել է լոնդոնյան ակումբի տեղափոխվելու հնարավորությունը: Կողմերը համաձայնոթյան են եկել անձնական պայմանագրի կետերի շուրջ:
Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երեք անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լեսթեր»-ը, ցանկանում են իրենց կազմում տեսնել բրազիլացուն:
Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», այն ժամանակ ակումբի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց: