
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել է 3,1 մլրդ դոլարով

Amazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից օգոստոսի 5-ին ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC):
Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել էր 4,1 մլրդ դոլարով:
Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:
Ներկայում Amazon-ի ղեկավարին է պատկանում ընկերության ավելի քան 54 մլն բաժնետոմսերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: