«Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է…»․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է…

Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ:

Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում:

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է»:

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4151017284969967?__xts__[0]=68.ARDNyZrvjMGDHny375pbShOawciT8-qRS3252oaBEdM1kFhVjFos_TKYRmVqNFbdBMFDj-uss5aGkzo6sowtlX34Zi7LeVgt_18OfCF6rKtByCGYXqV1LYjYItDLIR6x357jd3z8whc3MGiYFZHJIIlydZDKxUk3cY6-0KyosEmpheQt6qKhHD195hLbGOJubHJaGdKHd23fVoxSPJTebJNIF4lSrY-gBsCqQLUP3_xAqm3tS7XklLbf20dxgRGpucd7h_ER1ZkzP7NgQ3ks5gjza5tB8pD80ERc0hKWDq-lutW4vUAjK4dc1zViKM28SQP3M1-BnqZiWh4jA2Hi7Q&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31