![](/banners/BeFunky-design.jpg)
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1023835.jpg)
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Հովերլայում» և «Գորնյակում», Սլովակիայի Բարձրագույն խմբի «Սենիցա» թիմում, իսկ նրա նախորդ ակումբը Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովն» էր, որտեղ Գոնչարը խաղում էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:
Ուկրաինացի նորեկն այս օրերին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին: