Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը
Միացյալ Նհանգների Netflix կորպորացիայի արժեքը, որը հոսքային հաղորդումների ծառայություններ է մատուցում, մեկ տարում աճել է 72 տոկոսով եւ կազմել 26,7 միլիարդ դոլար: Այս գնահատումը բերված է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում, որը հուլիսի 28-ին հրապարակել է Forbes հանդեսը:
Ցանկի առաջին հորիզոնականներում, ինչպես եւ մեկ տարի առաջ, տեղ են գրավել համապատասխանաբար հետեւյալ բրենդները. Apple ը՝ 241,2 միլիարդ դոլար արժեքով, Google-ը (207,5 միլիարդ դոլար), Microsoft-ը (162,9 միլիարդ դոլար), Amazon-ը (135,4 միլիարդ դոլար) եւ Facebook-ը (70,3 միլիարդ դոլար):
Անմիջապես գալիս են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը եւ McDonald՚s-ը: Մեկ տարի առաջ առաջատարների տասնյակ էր մտել նաեւ Toyota-ն, սակայն այս տարի, կորցնելով արժեքի 7 տոկոսը, այն զբաղեցրել է 11-րդ տեղը: Louis Vuitton-ը, որն ավելի վաղ չէր մտնում ամենաթակ բրենդների տասնյակը, թանկացել է 20 տոկոսով՝ այդ կերպ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:
Առաջատարների տասնյակից սոսկ Facebook-ն ու Samsung-ն են կորցել արժեքի համապատասխանաբար 21 եւ 5 տոկոսը, մնացած առեւտրանիշերը դարձել են ավելի թանկ: Netflix-ը, որը մեկ տարում ցույց է տվել 72 տոկոս ամենամեծ աճը, տեղ է զբաղեցրել 26-րդ հորիզոնականում: Նաեւ արժեքն զգալիորեն ավելացրել են Chanel-ը (աճը 42 տոկոս), Amazon-ը (40 տոկոս), Microsoft-ը (30 տոկոս), Paypal-ը (24 տոկոս):
100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 2,54 տրիլիոն դոլար: Դրանցից ավելի քան 50-ը պատկանում է Միացյալ Նահանգների ընկերություններին, 10 բրենդը Գերանիայից է, ինը՝ Ֆրանսիայից, Ճապոնիային եւ Շվեյցարիային բաժին են ընկնում համապատասխանաբար վեցը եւ հինգը: Ցանկում ամենից շատ ներկայացված են տեխնոլոգիական ընկերությունների մակնիշները. ցանկում դրանք 20-ն են: 14 բրենդ պատկանում է ֆինանսական ծառայությունների ֆիրմաներին, 11-ը՝ ավոմոբիլային հատվածին, ութը՝ վաճառքների ոլորտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: