Բաժիններ՝

Խախտումների քանակը շարունակում է նվազել. ՍԱՏՄ

Երևանում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, շարունակում են հետևողականորեն բարելավել իրենց օբեկտներում ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու ցուցանիշները:

«Այսօր մայրաքաղաքում դիտարկված տնտեսավարողներից միայն մեկի մոտ են հայտնաբերվել խախտումներ. հանրային սննդի օբյեկտներից մեկում չեն ունեցել դիմակների համար նախատեսված փակ աղբաման, իսկ ախտահանման և ջերմաչափման մատյանները լրացված են եղել թերի:

Մարզերում ևս գրանցվել է բարվոք պատկեր. սննդի շղթայի բիզնես ոլորտում արձանագրված խախտումների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեություն:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031