Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Վլադիմիր Պուտինին և Վալենտինա Մատվինենկոյին
ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին
ՌԴ Դաշնային ժողովի նախագահ տիկին Վալենտինա Մատվինենկոյին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ
Հարգելի Վալենտինա Իվանովնա
Ձեզ դիմում եմ ոչ միայն որպես ՌԴ-ի քաղաքական բարձրագույն ղեկավարության ներկայցուցիչների, այլ նաև մարդկանց, ում հետ պատրվ եմ ունեցել անձնապես շփվել իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Հատկապես, Սանկ-Պետերբուրգում, որպես ՀՀ Գլխավոր հյուպատոս աշխատելու ժամանակ, ինչպես նաև որպես դիվանագիտական կորպուսի ավագ, տիկին Վալենտինա իվանովնայի հետ ձևավորվել էին ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչը նպաստեց բավականին արդյունավետ համագործակցության։
ՌԴ հարգելի նախագահ
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խոհրդի հարգելի նախագահ
Կարծում եմ, Դուք տեղյակ եք վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող բախումների և դրանց արյունալի հետևանքների մասին։ Չեմ ցանկանում քաղաքական գնահատական տալ մեղավորներ փնտրելու հարցում, բայց կարծում եմ Դուք խորապես ծանաթ եք կոնֆլիկտի բուն էությանը և Ձեզ համար պետք է, որ տեսանելի լինի, թե նաև ում հավանավորությամբ ձեռնտու է սադրել կամ, նախահարձակ լինելով, ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Բայց Ձեզ փոխանցվող մտահոգություններս այդ մասին չեն։
Այս պահին ինձ մտահոգում է այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված սահմանային բախումները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության փողոցները։ Կարծում եմ այդ բախումները սկսվեցին այն պահից, երբ Ֆուդ Սիթի մեծածախ շուկայի տնօրենը, ազգությամբ ադրբեջանցի, արգելեց հայկական ապրանքների վաճառքը, ինչը բացառապես քաղաքական ենթատեքս ուներ և ինչը, իմ կարծիքով, չարժանացավ Մոսկվայի իշխանությունների կողմից համարժեք գնահատականի։
Ազգային խտրականությունն առևտրում չպատժելու արդյունքում Մոսկվայի փողոցները ողողվեցին միմյանց նկատմամբ ատելությամբ ու ագրեսիայով լցված երիտասարդների կազմակերպված խմբերով։ Ընդօրինակելով Հունգարիայում քնած վիճակում հայ զինվորականին կացնահարելու սաֆարովյան փորձը, ում հերոսի կոչում շնորհեց Ադրբեջանի նախագահը, նույն գործելավոճը այս «հերոսները» այսօր տեղափոխել են Մոսկվա, ինչի տարածումը չկանխելու դեպքում այն հղի է անկանխատեսելի հետևանքներով. արդեն առկա է դանակահարության փաստը։ Հավատացեք, այդ տեսակին պատասխանելը իմ հայրենակիցների կողմից դժվար չէ՝ նրանք իրենց հերոսությունը ցույց տվել են մարտի դաշտում՝ առավել ևս վերջերս ադրբեջանական բանակի հերթական սադրանքին ի պատասխան։
Մեր տղաների ձեռագիրը քնածին կացնահարելը կամ ամբոխով միայնակ մարդու վրա հարձակվելը չէ՝ անկախ նրա սեռից ու տարիքից։ Եվ, խնդրում եմ նկատի ունենալ, որ իմ դիմում-խնդրանքը Ձեզ հայրենակիցներիս պաշտպանելու մասին չէ։ Ուղղակի, չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը վերածվի ազգամիջյան բախումների ահաբեկչական դաշտի։
Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ ամենավճռական քայլերով հնարավորինս շուտ կանխել այս ահամեկչական ճղճիմ գործողությունները՝ ում կողմից էլ դրանք նախաձեռնված լինեն։ Թույլ մի տվեք, որ Մոսկվայի կենտրոնում ռուսական շուկան սեփականաշնորհած ադրբեջանցի առևտրական ահաբեկչի անօրինական գորրծողությունների պատճառով արյունահեղության դաշտ դառնա ռուսական հողը։
Հարգանքներով՝ 2000-2008թթ. Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական գիտությունների թեկնածու
Ռուբեն Հակոբյան
Հարգելի հայրենակիցնե՛ր, կից ներկայացնում եմ այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Դաշնայն ժողովի Դաշնության…
Gepostet von Ruben Hakobyan am Montag, 27. Juli 2020