
Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Երևանի «Արարատ»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Դավիթ Մանոյանի հետ։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ։
Մեր նորեկի վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»: Ֆուտբոլիստի կարիերան Մանոյանը սկսել է Երևանի «Փյունիկում»: Տարբեր տարիների հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում: Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում» և մակեդոնայան «Ռաբոտնիչկիում»: Հայաստանի Բարձրագույն խմբում պաշտպանել է նաև «Ալաշկերտի» և «Նոայի» գույները:
Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 26 հանդիպում:
ՖԱ «Արարատը» բարի գալուստ և մեծ նվաճումներ է մաղթում Մանոյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։