Բաժիններ՝

Ի՞նչ անել, երբ մեղք ես գործել

Ի՞նչ անել, երբ խնդրել ես Աստծուն ազատել քեզ որևէ մեղքից, բայց որոշ ժամանակ անց կրկին մեղք ես գործել, ո՞րն է ելքը։ Մի՞թե այդ ժամանակ պետք է ինքդ պատասխանատվություն կրես քո քրիստոնեական կյանքի համար։

Պարզ ճշմարտություն է՝ մարդ որքան ապրի այս երկրի վրա, այնքան մեղանչելու է։ Կյանքում երբեք կատարելության չես հասնի։ Աստված այդ մասին գիտի ու, երբ գիտակցում ենք կատարած մեղքը, խոստովանում, անպայմանորեն ներում ենք ստանում։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդար է Նա՝ ներելու մեր մեղքերը և մաքրելու ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1։ 9)։

Աստված մարդուն ստեղծեց Իր նմանությամբ, տվեց ազատ ապրելու ու կյանքը վայելելու հնարավորություն։ Ոմանք գնահատում են այդ ամենը, դառնալով՝ աստվածային սիրո ու հոգատարության մարմնացում, ոմանք անտեսում են տրված պարգևը ու ապրում այնպես, ինչպես իրենք են ցանկանում։

Յուրաքանչյուրին տրված է ընտրության հնարավորություն։ Լավ, թե վատ՝ որոշումն իրենցն է, քանզի ամեն ոք ինքն է պատասխան տալու իր արածի կամ չարածի համար։

Ամեն անգամ խնդրում ենք, որ Տերը ների, ների, որ ստել ենք, խաբել, չարախոսել, բամբասել։ Զարմանալին խնդրանքը չէ, այլ այն, որ Նա ներում է։ Ներում է, որովհետև ծնողը չի կարող մեղքի մեջ թողել իր զավակին, բայց քանի՞սն են հասկանում այդ մեծահոգությունն ու սիրո դրսևորումը։

Երբ մեղք ենք գործում, Աստծո Հոգին մեր ներսում վշտանում է։ Մեղք գործելու պահին կարծես ընտրում ենք հեռու լինել Տիրոջ կամքից և հաճությունից։ Մեղքը չի ստիպում Աստծուն ատել քեզ, բայց տխրեցնում է Նրան։ «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիներին 4։30):

Պարտադիր չէ լինել սուրբ կամ անսխալական, պարզապես ապրե՛նք աստվածահաճո ու բարեպաշտ կյանքով՝ ամեն անգամ կատարած սխալի համար անկեղծորեն զղջալով ու ապաշխարելով։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս