Բաժիններ՝

«Բարսելոնան» հայտնել է Ումտիտիին, որ հաջորդ մրցաշրջանում չի վստահի նրան

Պաշտպան Սամուել Ումտիտին կարող է լքել «Բարսելոնան»:

Կատալոնական ակումբն արդեն ասել է 26-ամյա ֆրանսիացուն, որ իրենք հաջորդ մրցաշրջանում  հույս չեն դնելու նրա վրա, հայտնում է Diario Sport-ը:

Ումտիտին, ըստ ակումբի, չի արդարացնում իրեն, և «Բարսելոնան» ասել է նրան, որ նոր ակումբ փնտրի: Ամենայն հավանականությամբ, նա կգնա վարձակալության:

Ումտիտիի համար կարիերայի ամենահավանական տարբերակը Իտալիան է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս