Բաժիններ՝

«Միևնույն մարդու, երևույթի ու իրադարձության վերաբերյալ 2 շաբաթվա կտրվածքով դուք քա՞նի անգամ եք պատրաստ փոխել ձեր համոզմունքը». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի ոգևորության ալիքի վրա ենք ազգովի, ուզում եմ մի քանի հարց տամ քեզ, իմ ժողովուրդ, հա հենց քեզ, ում անունից հանդես գալով հաճախ մեր երկրում գործվել են աններելի սխալներ: Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ պատասխանի՝

1. Հիմա ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը դավաճա՞ն է, թե՞ հերոս:
2. Մոսկվայի ու Պետերբուրգի հայերը պուծինապաշտ ռսացած ստրուկնե՞ր են, թե՞ հայրենասեր ու կարգին մարդիկ:
3. Գրիգորի Խաչատուրովը, որ որոշել է դառնա զինվորական, ռազմական գործիչ, աչքի առաջ ունեցել է իր հոր օրինա՞կը, թե՞ Նելսոն Մանդելայի ու Մահաթմա Գանդիի:
4. Այսօր Հայաստանում մարդիկ Վարդավառ նշում էին ու ջրում էին իրա՞ր, թե՞ խիստ հետևում էին պարետի ցուցումներին:
5. Միևնույն մարդու, երևույթի ու իրադարձության վերաբերյալ 2 շաբաթվա կտրվածքով դուք քա՞նի անգամ եք պատրաստ փոխել ձեր համոզմունքը: Այո, ոչ թե կարծիքը, այլ հենց համոզմունքը:

Հ.Գ. Խորին շնորհակալությունս այն մարդուն, ով այս մի քանի լարված օրերին փոխել էր վարչապետի ֆեյսբուքի լոգին/փասվորդը և այդպիսով զրկել նրան արտասանելու գայթակղությունից, իսկ մեզ թույլ տվել կենտրոնանալ սահմանի վրա: Աբրի արևդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս