Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415 մահվան՝ 14 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 34877 է, մահվան դեպքերինը՝ 846

Հայաստանում հուլիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34877-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 641 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան4 դեպք: Հուլիսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 205 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 846-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23294, փաստացի բուժվողներինը՝ 10737 (մեկ օրում ավելացել է 230-ով): Մեկ օրում թեստավորվել է 1634 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 146717 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս