Բաժիններ՝

Հայտնի է օրգանիզմում խոլեստերինը լավագույնս ոչնչացնող միրգը

Ավոկադոն հանդիսանում է օրգանիզմում վատ խոլեստերինը ոչնչացնող լավագույն մթերքներից մեկը, ասել է խոհարարական գրքերի խմբագիր և թարգմանիչ Օլգա Իվենսկայան, փոխանցում է «Գովորիտ Մոսկվա»-ն: Նա նշել է, որ ավոկադոն հիպոալերգեն է, որից պատրաստված խյուսը որպես լրացուցիչ սնունդ տալիս են նույնիսկ մեկ տարեկանից փոքր երեխաներին:

Ավոկադոն հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են սրտի աշխատանքի համար: Իսկ կալիումով ավոկադոն ավելի հարուստ է, քան բանանը:

Ավոկադոն պարունակում է մագնեզիում և մի փոքր նատրիում: Սա լավագույն միրգն է սրտի համար: «Այս մրգի պտղամսում նյութերի հավասարակշռությունն այնպիսին է, որ այն խորհուրդ է տրվում նաև քաշի կորստի համար կիրառվող սննդակարգերում»,- նշել է Իվենսկայան: Ավոկադոն խոլեստերին չի պարունակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031