Բաժիններ՝

14 ակնհայտ նշան, որ ծնողները ձեզ ճիշտ են դաստիարակել

Սովորաբար շփման առաջին իսկ րոպեներից մենք կարողանում ենք հստակ ասել՝ որքանով է դաստիարակված մարդը։ Այս գործում մեզ օգնում է ոչ թե մի առանձին գործոն, այլ բազմաթիվ մանրուքներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս հետհայացք նետել նրանց անցյալին։ Նույն հեշտությամբ մենք կարող ենք ճանաչել այն մարդկանց, ովքեր երբեք էթիկայի կարևոր դասեր չեն ստացել իրենց ծնողներից։ Thejizn.com կայքը գրում է, որ այս 14 նշանները ցույց են տալիս, որ երեխան ճիշտ դաստիարակություն է ստացել։

1. Դուք ոչ միայն բարի եք, այլև համեստ։ Դաստիարակված երեխաները ցանկանում են օգտակար լինել։ Մեծ պլյուս է, եթե երեխան դրա համար իր սեփական ձևն է գտնում, և պարզապես հրաշալի է, երբ հետո նա չի հիշեցնում այդ մասին։

2. Դպրոցում դուք երբեք չեք նյարդայնացրել ուսուցիչներին։ Յուրաքանչյուր ուսուցիչ ճանաչում է աշակերտներին, ովքեր պարտադիր «բարի առավոտ» են ասում, երբ դասասենյակ են մտնում, աշակերտներին, ովքեր «շնորհակալություն» են ասում, և նույնիսկ աշակերտներին, ովքեր «ներեցեք ինձ» են ասում։

3. Հարգում եք ուրիշի սեփականությունը։ Երեխաների հետ խաղալու գնալուց առաջ դաստիարակված երեխան անպայման թույլտվություն կհարցնի իր ծնողներից։ Դա խոսում է այն մասին, որ նրան սովորեցրել են ոչ միայն հարգել մյուսների իրերը, այլև հոգ տանել անձնական անվտանգության մասին։

4. Հարգում եք ձեր ժամանակն ու փողերը։ Լավ է, երբ ծնողները ձեզ սովորեցրել են միշտ 15 րոպե առաջ հանդիպման գալ։ Հստակությունը թագավորների քաղաքավարությունն է։

deti

5. Կարողանում եք ուտել ճիշտ, էթիկայի կանոններին համապատասխան։ Դաստիարակված երեխաներն ուտում են փակ բերանով և աշխատում են այդ ընթացքում խուսափել տհաճ ձայներից։

6. Կարողանում եք պարտվել։ Դաստիարակված երեխան ունակ է ոչ միայն հասնել իր առջև դրված նպատակներին, այլև պարտվել՝ միաժամանակ չկորցնելով իր դեմքը։ Սա ամենակարևոր որակներից մեկն է, որին մեզ պետք է սովորեցնեն մեր ծնողները։

7. Պատրաստ եք կիսվել։ Իր խաղալիքներով և քաղցրեղենով կիսվելու՝ երեխայի կարողությունը ոչ միայն բարության նշան է, այլև դաստիարակված լինելու։

8. Կարողանում եք խոստովանել ձեր սխալները։ Երբ դաստիարակված մարդիկ սխալվում են և հասկանում են դա, նրանք պարզապես ներողություն են խնդրում և փորձում այդ սխալները նորից չկրկնել։ Անդաստիարակ մարդկանց մեծ մասը կժխտի իր սխալ լինելը մինչև վերջ։

9. Ընդունակ եք համբերատար սպասել ձեր հերթին։ Երբեմն շատ հետաքրքիր է հետևել մարդկանց մթերային խանութում։ Նրանք, ում ծնողները մանուկ հասակում ճիշտ են դաստիարակել, հանգիստ սպասում են իրենց հերթին։ Նրանք առաջ չեն ընթանում առանց հարցնելու՝ միայն այն պատճառով, որ շատ լավն են։ Նրանք ճիշտ չեն համարում ստանալ այն ամենը, ինչ ուզում են ցանկացած պահի։ Իսկ շատ մեծահասակներ, ովքեր լավ դաստիարակություն չեն ստացել, հասարակական վայրերում իրենց երեք տարեկանից փոքր երեխայի նման են պահում։

erexa

10. Ձեզնից հետո թափթփված չեք թողնում։ Ճիշտ դաստիարակված երեխաները պարզապես ընդունակ չեն իրենց ետևից ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա՝ մյուսներին անհարմարություն պատճառելով։ Նրանք սովոր են մաքրել իրենց ետևից և նույնը պահանջում են շրջապատից։

11. Կարող եք իրավիճակին ուրիշի աչքերով նայել։ Դաստիարակված մարդիկ երբեք չեն ասի՝ «նա դա անում է, որովհետև հիմար է»։ Դրա փոխարեն՝ դուք կարող եք նրանցից լսել հետևյալը՝ «եթե նա այդպես է մտածում, կարող եմ հասկանալ նրան՝ չնայած ինքս այդպես չէի վարվի»։ Այդպիսի երեխաները մեծանալով՝ դառնում են մարդիկ, ում հետ կարելի է բանավիճել։ Նրանք պարտադիր կներկայացնեն իրենց փաստարկները, բայց կհարգեն դիմացինի կարծիքն այնքան, որ չփորձեն մարդուն համոզել ցանկացած գնով։

12. Ուզում եք, որ մարդիկ իրենց հարմարավետ զգան ձեր կողքին։ Սա դաստիարակված մարդու կարևոր հատկություն է, որը հեշտ է ձևավորել երեխայի մոտ, եթե խրախուսեք, որ նա խաղա մյուս երեխաների հետ։ Միայն այս ձևով նա կկարողանա հոգ տանել այն մասին, որպեսզի խաղի մասնակիցներն իրենց ուրախ զգան, և ոչ՝ պարտադրված։

13. Կարողանում եք գնահատել դիմացինի աշխատանքը։ Լավ է, երբ մարդիկ գիտեն, թե որքան ժամանակ է մայրիկը ծախսում նախաճաշի պատրաստման վրա։ Հրաշալի է, երբ հայրը երբեմն աշխատանքն իր վրա է վերցնում՝ ցույց տալով, որ գումարը հեշտությամբ չի վաստակվում։ Մեծանալով՝ այս երեխաները պարտադիր հարգանքով կվերաբերվեն ուրիշի աշխատանքին։

14. Հարգում եք մյուսների անձնական տարածքը։ Դաստիարակված մարդիկ դեռ վաղ հասակից գիտեն, որ մարդիկ շատ են զայրանում, երբ առանց հարցնելու «նստում են նրանց գլխին»՝ պահանջելով չափազանց շատ ուշադրություն։ Դա հասկանալով մանուկ հասակում՝ դուք այժմ էլ կարող եք ճիշտ հեռավորություն պահել շրջապատի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս