«30 րոպե առաջ թշնամին 3 արկ է բաց թողել քաղաքի վրա․ որևէ վնաս չենք կրել՝ ամենակարևորը պանիկա չկա». Բերդի համայնքապետ

«Մոտավորապես 30 րոպե առաջ թշնամին 3 արկ է բաց թողել քաղաքի վրա, սակայն որևէ վնաս չենք կրել, մարդկային կորուստ ևս չունենք։ Ամենակարևորն այս պահին որևէ պանիկա չկա, մարդիկ իրենց առօրյա գործերին են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքի  ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Հ. Մանուչարյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Հիշեցնք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է  Տավուշի մարզի հայկական դիրքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031