Բաժիններ՝

«Գիտնականները դա չեն անում, իսկ պետությունն էլ պատկերացում կամ ցանկություն չունի դա անել. արդյունքում, մնում է հող օտարելը․ նաղդ ու արագ փող». Հովակիմ Զաքարյան

Ինչպես տեղեկացանք Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից, մեկնարկել է «Դեմ ենք գիտության շենքերի օտարմանը» ստորագրահավաքը:

«Ներկայումս միջազգային ճանաչում ձեռք բերելու, մրցունակ դառնալու ու զարգացմանը նպաստող նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել գիտության և գիտնականի դերի ու նշանակության կարևորությունը մեր հասարակության շրջանակներում։ Սակայն, գիտության զարգացման հստակ ռազմավարության տեսլական չունենալը, ինչի վառ օրինակներից մեկը գիտական ինստիտուտների շենքերի օտարումն է, խիստ վտանգում է գիտության ապագան։ Գիտահետազոտական ինստիտուտներին պատկանող տարածքներն օտարվում են և հանձնվում առևտրային կազմակերպություններին, այդպիսով վտանգելով ոչ միայն տվյալ գիտահետազոտական ինստիտուտի հետագա գործունեությունը, այլև Հայաստանի գիտական ապագան»,- ասված է ստորագրահավաքին կցված հաղորդագրության մեջ:

Այս կապակցությամբ Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իհարկե նման ստորագրահավաքը ոչինչ կտա։
Պետական գույքի օտարումը պետության, որպես կառավարիչի, անկարողության ամենավառ օրինակներից մեկն է։ Իսկ երբ օտարվում է գիտական ինստիտուտի տարածքը, դա ոչ միայն վկայում է անկարողության, այլ նաև տեսլական չունենալու ու գիտելիքահենք տնտեսությունից բան չհասկանալու մասին։ Այս ինստիտուտը իսկական ոսկու հանք է։ Հազարավոր միացություններ են սինթեզվել ու դեռ սինթեզվում, որոնք կարող են ու պետք է մոնետիզացվեն։ Բայց գիտնականները դա չեն անում, իսկ պետությունն էլ պատկերացում կամ ցանկություն չունի դա անել։ Արդյունքում, մնում է հող օտարելը․ նաղդ ու արագ փող»:

Իհարկե նման ստորագրահավաքը ոչինչ կտա։ Պետական գույքի օտարումը պետության, որպես կառավարիչի, անկարողության ամենավառ…

Gepostet von Hovakim Zakaryan am Sonntag, 12. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս