Բաժիններ՝

«Կրոնական համոզմունքով զենքից և հայրենիքի պաշտպանությունից խուսափողները փորձում են հոգեորսությամբ համալրել իրենց զենք վերցնել չցանկացողների շարքերը». Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Մի՛ սպանիր» պատվիրանը անվտանգության փորձաքար

2020թ․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության տեքստը կարդալիս որևէ անդրադարձ չտեսա հոգևոր անվտանգությանը։ Հայաստանում գործում են տասնյակների հասնող կրոնական ուղղություններ՝ աղանդներ, տասնյակ հազարների հասնող հետևորդներով։ Կրոնական մի քանի ուղղություններ հաստատապես, օրինակ՝ եհովայի վկաներ, մորմոններ, ընդգծված համոզմունք ունեն՝ զենք չվերցնելու, խաղաղ թե ռազմական պայմաններում։ Հաճույքով սպառում են այն խաղաղությունը, որի երաշխավորը ՀՀ Զինված ուժերն են՝ իր զինված և հայրենիքը զենքով պաշտպանելու պատրաստ զինվորականությամբ և պահեստազորային զինապարտ հայրենակիցներով, որոնց բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Դեռ ավելին՝ կրոնական համոզմունքով զենքից և հայրենիքի պաշտպանությունից խուսափողները փորձում են ամենօրյա ռիթմով, հոգեորսությամբ համալրել իրենց զենք վերցնել չցանկացողների շարքերը։

Աղանդավորությունը ազգային անվտանգության անմիջական խնդիրն է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 400 հոգևորականներով ի զորու չէ լուծել այս խնդիրը, ընդամենը կարող է իր ներդրումը բերել, այն էլ՝ եթե առկա է աշխարհիկ իշխանությունների գործնական ցանկությունը»:

«Մի՛ սպանիր» պատվիրանը անվտանգության փորձաքար2020թ․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության տեքստը կարդալիս որևէ…

Gepostet von Ռուբեն վարդապետ Զարգարյան am Sonntag, 12. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս