Բաժիններ՝

«Ռոման» Եվրոպա լիգայում կհանդիպի «Սևիլիային» մեկ անգամ, այլ ոչ երկու

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել առաջիկա եվրագավաթային հանդիպումների վերաբերյալ։

Հարգելով արդար մրցակցության սկզբունքը՝ գործադիր կոմիտեն որոշել է, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումներն անցկացվելու են հյուրընկալող թիմերի մարզադաշտերում:

Միայն «Ինտեր»-«Խետաֆե» և «Սևիլիա»-«Ռոմա» զույգերում, որտեղ հետաձգվել էր առաջին հանդիպումը, հաղթողը կորոշվի Գերմանիայում՝ մեկ խաղով:

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում տեղի կունենան հետևյալ հանդիպումները. «Բարսելոնա»-«Նապոլի» (առաջին խաղը՝ 1:1), «Յուվենթուս»-«Լիոն» (առաջին խաղը՝ 0:1), «Բավարիա»-«Չելսի» (առաջին խաղը՝ 3:0) և «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» (առաջին խաղ՝ 2:1):

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում հանդիպումների ցուցակը հետևյալն է. «Շախտյոր»-«Վոլֆսբուրգ» (առաջին խաղը՝ 2:1), «Վուլվերհեմփթոն»-«Օլիմպիակոս» (առաջին խաղը՝ 1:1), «Մանչեսթեր Յունայթեդ»-ԼԱՍԿ (առաջին խաղ ը՝ 5:0), «Բազել»-«Այնտրախտ» (առաջին խաղը՝ 3:0), «Կոպենհագեն»-«Ստամբուլ» (առաջին խաղը՝ 0:1):

Բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը (1/4 եզրափակիչ փուլից), ամենայն հավանականությամբ, կկայանա Լիսաբոնում՝ մեկ խաղի ձևաչափով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս