Բաժիններ՝

2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն` ավտոտնակից

Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը բացել են Տիչինայի փողոցի իր ավտոտնակի դռան փականը ու գողացել աշխատանքային գործիքներ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանները արձանագրեցին, որ, ըստ նախնական հաշվարկի, տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։

Մայիսի 29-ին ոստիկանները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 51-ամյա մի բնակչի։
Ոստիկանները կասկածներ ունեին, որ 51-ամյա տղամարդը մենակ չէր գործել։ Շարունակելով հանցագործության բացահայտման աշխատանքները՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին բերման ենթարկեցին Երևանի երեք բնակչի։ Նրանք խոստովանել են, որ մայիսի 29-ին բերման ենթարկված 51-ամյա տղամարդու հետ մայիսի լույս 25-ի գիշերը ավտոտնակից գողություն են արել։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս