
Մոդելին քննադատել են շատ անկեղծ լուսանկարների համար

Մոդել Քլոյի Սաքսոնն օրեր առաջ Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք ստիպել են մոդելի հետևորդներին բաժանվել երկու բանակի:
Քլոյին ֆոտոշարքում գովազդել է Fashion Nova բրենդի սպիտակ ժանյակավոր ներքնազգեստը և այն համադրել է պատռված ջինսե տաբատի հետ:
Մոդելի ինստագրամյան հետևորդների մի մասը նշել է, որ ներքնազգեստով Սաքսոնը շատ գրավիչ և սեքսուալ տեսք ունի, իսկ մյուսները կարծիք են հայտնել, որ պատռված ջինսերը վերջինիս կանացի կերպարին վուլգարություն են հաղորդում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը