Բաժիններ՝

Oլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կլինեն

Տոկիոյի կառավարությունը Oլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ճապոնիան օտարերկրացիների համար փետրվարին է փակել իր սահմանները։ Ամռանը սահմանափակումների մի մասը հանվել է, բայց այժմ 129 երկրի քաղաքացիների մուտքը արգելվում է։

Ենթադրվում է, որ համաշխարհային գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 երկրների 11 հազար մարզիկներ։ Սահմանների բացման հարցը մանրամասն կքննարկվի սեպտեմբերին։ Համատեղ որոշումով կհաստատվի մասնակիցների և հյուրերի մուտքը երկիր՝ մեղմ սահմանափակումներով, պայմանով, որ ներկայացվի կորոնավիրուսի թեսթի բացասական պատասխանը։

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ նորից հետաձգելու հնարավորությունը: կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս