Թունիսում կանխել են տուրիստական օբյեկտների վրա ահաբեկչությունները
Թունիսի ՆԳ նախարարությունը կանխել է ահաբեկիչների կողմից պլանավորված հարձակումները երկրի տուրիստական եւ կառավարական օբյեկտների վրա: Այդ մասին ասվում է գերատեսչության՝ հունիսի 9-ին ՌԻԱ Նովոստիի ստացած հայտարարության մեջ:
«Ահաբեկչական հանցագործությունների հետաքննության գծով ստորաբաժանմանը… հաջողվել է կանխել ահաբեկիչների պլանները, որոնց թիրախը եղել են տուրիստական սեկտորը եւ պետական օբյեկտները, ինչպես նաեւ ձերբակալել հարձակումների նախապատրաստման հանգուցային դեմքին»,-ասվում է հայտարարության մեջ: Ձերբակալությունը կատարվել է երկրի հյուսիս-արեւելքի նահանգներից մեկում, ձերբակալվածի անունը չի բացահայտվում հետաքննության շահերից ելնելով, ճշտել է ՆԳ նախարարությունը:
Պլանավորված հարձակումների կազմակերպչի հետ միասին ձերբակալվել են նրա հանցակիցները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օրինապահները, նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հունիսին անվտանգության ուժերը երկրի հյուսիսում 13 մարդ են ձերբակալել ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու կասկածանքով: Ինչպես հաղորդել է TAT գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, ձերբակալվածների թվում են ահաբեկչության համար փնտրվող երեք անձինք, նրանցից մեկը բանտ է նստել այն բանի համար, որ կռվել է ԻՊ-ի շարքերում: Մեղադրյալների գործերը հանձնվել են գլխավոր դատախազություն: