
Չինական CGTN հեռուստաալիքը հայտնել է, որ Սեուլի անհայտ կորած քաղաքագլխին մեռած են գտել

Սեուլի քաղաքագլուխ Պակ Վոն Սունը, որն ավելի վաղ հայտարարվել էր անհայտ կորած, հայտնաբերվել է մեռած: Այդ մասին տեղեկացնում է չինական CGTN հեռուստաալիքը եւ CTWANT կայքը:
Մինչդեռ, ո՛չ հարավկորեական ԶԼՄ-ները, ո՛չ պաշտոնական անձինք առայժմ այդ տեղեկատվությունը չեն հաստատել:
Հուլիսի 9-ին ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը Պակ Վոն Սունի որոնումներ է անցկացնում:
Անհետացման մասին տեղեկատվությամբ ոստիկանությանն էր դիմել քաղաքական գործչի դուստրը:
Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանի կառավարությունը, իր հերթին, նշել է, որ քաղաքագլուխը հուլիսի 9-ին աշխատանքի չի ներկայացել, չեղարկվել են պլանավորված բոլոր հանդիպումները: Պակ Վոն Սունը Հարավային Կորեայի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2011 թվականից:
Նա իրավապաշտպան ակտիվիստ էր: Նա նաեւ մի շարք հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների հիմնադիր է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: