«Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԴ անդամների կողմից ՄԻԵԴ-ին հասցեագրված միջնորդությունից հետո Վահե Գրիգորյանը կատարեց հուզախառն այսպիսի գրառում։ «Կասեցնել Սահմանադրության գործողությունը ընդամենը պաշտոնի պահպանության համա՞ր»։ «Կասեցնել Սահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունը ապահովե՞լն է»…

Ըստ էության Գրիգորյանը բարձրացրեց երկու հարց՝ սկզբունքայնության և ՍԴ դատավորի համար Սահմանադրության՝ գերակա արժեք լինելու մասին։

Իսկ ո՞վ է խոսում Սահմանադրության արժեքաբանությունից, սկզբունքներից։

Այն անձը, ով որպես ՍԴ դատավոր երդման ժամանակ Սահմանադրությունն անվանեց բռնաբարության արդյո՞ւնք։ Բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել։ Այդ Սահմանադրության գերակայությո՞ւնն էր ապահովելու որպես դատավոր։

Ա՞յն Սահմանադրության, որով ամրագրված է, որ ՍԴ դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և պաշտպանի Սահմանադրության գերակայությունը, իսկ ինքը շուրջ մեկ տարի զբաղված է եղել ոչինչ չանելով։

Ոչինչ չանելով ոչ միայն ստացել է աշխատավարձ և այլ բարիքներ (շուրջ տասնհինգ միլիոն դրամ), այլև ՍԴ աշխատակազմից պարզաբանումներ է պահանջել, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ։ Իսկ աշխատավարձը ստանալու պատճառ է դիտարկել իր այլ եկամտի աղբյուր չունենալը՝ ունենալով, սակայն, բավականին հարուստ կարողությամբ կին։

Այն Սահմանադրությա՞ն, որն այս անձը ուզում էր խախտել ամենալկտի ձևով, իրեն հանցակից դարձնելով ողջ պետական ապարատը (օր.՝ ՍԴ բոլոր դատավորների լիազորությունների միաժամանակյա դադարեցումը), որի վերաբերյալ ամբողջ եվրոպական կառույցներն են արձանագրումներ արել։

Այն Սահմանադրության, որին տվել է ամենաայլասերված մեկնաբանությունը (դատավոր-անդամ), ինչին միջազգային ատյաններն անվանել են բառախաղ։

Այն անձը, ով իրեն դնելով դատարանի տեղ, իր այդ մասնավոր և այլասերված իրավական մեկնաբանությունը մատուցել է հասարակությանը՝ որպես իրողություն և դատական ակտով ամրագրված վերջին ճշմարտություն։

Այն անձը, ով ընտրված լինելով օրենքի խախտմամբ, (նա նոր թեկնածու չէր համարվում և չէր կարող առաջադրվել նախագահի կողմից), խոսում է այլ դատավորների պաշտոնավարման իրավաչափությունից։

Այն անձը, որի ջանքերի շնորհիվ այդ մարմինը չի կարողանում ապահովել այդ նույն Սահմանադրության գերակայությունը և բազմաթիվ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

Այն անձը, ով հիշում է ՍԴ ճգնաժամի և ՍԴ չլինելու մասին, երբ իրեն հարմար է։

Օրինակ, մինչ ընտրվելը ո՞վ է լսել նրանից, որ ՍԴ ճգնաժամ կա, ու, որ ինքը չի պատրաստվում աշխատել։ Ավելին, որպես դատավոր երդումից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ՍԴ նախագահի հետ աշխատանքը պատկերացնում է բացառապես արդյունավետ։

Նա, ով ՍԴ-ին դիմում է ներկայացրել տարիներ շարունակ, իրականացրել ներկայացուցչություն, ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐ ԷՐ՝ Քոչարյանի գործով որոշ դատավորների մասնակցությունը կասեցնելու համար։

Այն անձը, ով լինելով դատավոր, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտումից (իր մեծ ջանքերով) դատական կարգով պաշտպանվող անձանց դիտարկում է՝ որպես անսկզբունքային։

Նա, ով հայտարարել էր, որ իրեն բարոյական իրավունք չի վերապահելու առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու, այնինչ մեկ տարի ջանասիրաբար պայքարեց այդ պոստի համար։

Նա, ով ՀՀ նախագահին անվանել է տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, ոչ լեգիտիմ, սակայն առաջադրվել այդ նույն նախագահի կողմից

Նա, ով հայտնի է ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի գաղտնալսված հեռախոսազրույցից, որում շոշափվում է նաև իր կողմից Քոչարյանի գործով այլոց փոխարեն ինչ-որ բան գրելու հարցը։

Նա, ով «մոռանալու» արդյունքում Ադրբեջանի դեմ գործով կարևորագույն փաստաթուղթ չի ներկայացնում ՄԻԵԴ ժամանակին։

Այս ամենից հետո մնում է հիշել դասականի խոսքը. «իյա, իրո՞ք»»։

ԸՍՏ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ՞ՎՆ Է ՈՒԶՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԱՆՁԸ ՍԴ անդամների կողմից ՄԻԵԴ-ին…

Gepostet von Robert Hayrapetyan am Donnerstag, 9. Juli 2020

 

Տեսանյութեր

Լրահոս