«Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը…»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկնում եմ՝ կրթության ոլորտի ապազգայնացման ծրագրերի մեջ մի փնտրեք կրթական հիմնավորումներ, մասնագիտական նպատակահարմարություն, ոլորտային քաղաքականություն։

Ձեզ կհրամցնեն տեխնոկրատական լոլոների ծաղկեփունջ՝ քողարկելու համար բուն ստոր նպատակները։

Այն, ինչ անում են կրթության համակարգի միջոցով, ազգային ինքնության դեմ մարտնչող, կոսմոպոլիտ-անհայրենիքների շարունակական դիվերսիաների նոր փորձեր են։

Իսկ որոշ եկեղեցականների պահվածքն այս հարցով տարակուսելի է։ Հրեշին մի համոզեք, որ 2018-ին իր կողմից եք եղել, մի փորձեք նրա հետ սիրախաղ տանել, նա դրանից միայն էլ ավելի է «ոգեւորվում»։

Ձեր եւ եկեղեցու պատիվը շատ ավելի բարձր է։

Ցավ է ինձ համար եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը…»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222228245393206

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031