«Ինձ ասել են՝ այդ մասին մի ասա, բայց պետք է ասեմ՝ ես բնակարան չունեմ». Հովիկ Աղազարյանը՝ գույքահարկի բարձրացման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված դժվարություններն արդեն երկիրը հաղթահարել է և գնում է դեպի չարիքի վերացում՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում:
«Պատասխանատվության առումով Առողջապահության նախարար պարոն Թորոսյանի պատասխանատվության բեռը շատ է, ավելի շատ, քան իմը: Ինքս, իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել իմ շրջապատում, դիմակ կրել և այլն: Նախարարի բոլոր հայտարարությունները մենք պետք է ընկալենք հոգատարության իմաստով: Մենք սովորաբար մոռանում ենք մի հանգամանք՝ գնահատականներ տալուց, որ մենք աշխարհասփյուռ ազգ ենք և հունվար-փետրվար ամիսներին ամբողջ աշխարհում շարժ ենք ունեցել»,- իր խոսքը փորձեց հիմնավորել պատգամավորը:
Անդրադառնալով գույքահարկի հետ կապված նախկինում իր արած հայտարարությանը, որ Կենտրոնում բնակվող մարդիկ, որոնք թոռներ չունեն, կարող են բնակարանը վաճառել և այլ վայրում գնել բնակարան, Հովիկ Աղազարյանն ասաց, որ կարծում է, ավագանին այնքան խոհեմություն կունենա, որ մտավորականներին կազատի գույքահարկը վճարելու պարտականությունից:
168.am-ի հարցին՝ Կենտրոնում բնակարան ունի և անձամբ կվաճառի այդ բնակարանը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ինձ ասել են՝ այդ մասին մի ասա, բայց պետք է ասեմ՝ ես բնակարան չունեմ և Երևանում վարձով եմ բնակվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում