
Գերմանիան ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարում է հարված միջազգային համագործակցության համար

ԱՄՆ-ի դուրս գալն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հարված է միջազգային համագործակցության համակարգի համար, որի աշխատանքն առանձնապես կարեւոր է կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մարտինա Ֆիտցը:
«Գերմնաիայի կառավարությունը գնահատում է ԱՀԿ-ի աշխատանքը: Հենց այս ժամանակներում է այն շատ կարեւոր: Մենք ԱՄՆ-ի դուրս գալը համարում ենք հարված միջազգային համագործակցության համար: Վարակի գլոբալ տարածումը ցույց է տալիս, որ մեզ ավելի շատ, այլ ոչ թե ավելի քիչ միջազգային համագործակցություն է անհրաժեշտ համավարկը հաղթահարելու համար»,- ընդգծել է ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչը:
Հուլիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը լրարգողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին իրազեկել է 2021 թվականի հուլիսի 6-ից ԱՀԿ-ից դուրս գալու մասին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 29-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ վերջինիս ղեկավարությունը հրաժարվել է բարեփոխումներ իրականացնելուց, որոնք պնդել է Միացյալ Նահանգների վարչակազմը: Ըստ որում Թրամփը հերթական անգամ ԱՀԿ-ին մեղադրել է, որ այն իբր հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության ներքո: Թրամփի վարկածով՝ ՉԺՀ-ի իշխանությունները եւ ԱՀԿ-ի ղեկավարությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: