Անհավանական քանդակը փոխում է իր տեսքը՝ կախված եղանակից
Անգլիայի հարավ-արևմտյան մասում գտնվող Քորնուոլը կախարդական վայր է, որը լի է Արթուր արքայի մասին հեքիաթներով և լեգենդներով: Այստեղ տեղակայված են Հելիգանի խորհրդավոր Կորած այգիները՝ Եվրոպայի ամենամեծ բուսաբանական այգին, որը զբաղեցնում է 80 հեկտար տարածք և իդեալական վայր է ճանապարհորդների, բնության սիրահարների և ռոմանտիկների համար:
Հելիգանը շատ գաղտնիքներ ունի, և դրանցից մեկը «Հողեղեն օրիորդի» հայտնի քանդակն է, որը ստեղծվել է տեղի նկարիչներ՝ եղբայր և քույր Փիթ և Սյու Հիլերի կողմից: Քանդակը ստեղծվել է դեռ 1997 թվականին և դարձել է Կորած այգիներում գտնվող Անտառային ուղու բաղկացուցիչ մասը:
Այսպես կոչված «Հողեղեն օրիորդը» կենդանի քանդակ է: Նրա «հագուստը» և «մազերը» փոխվում են կախված տարվա եղանակից, քանի որ այն զարդարում են խոտերը և բույսերը, եղանակից կախված՝ փոխվում է բուսականությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը