«Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող…»․ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով Ոստիկանության քիչ առաջ կատարված պարզաբանումը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ մուտք գործելուն խոչընդոտելու վերաբերյալ, հատկապես ելնելով նորարական կարգավորումից, որ Ոստիկանությունը կարող է մեկնաբանել Սահմանադրության նորմերը և փաստացի արձանագրել ՍԴ դատավորների լիազորությունների դադարման հարցը, խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը լուծել 2020 թվականի հուլիսի 7-ի ՍԴ օրակարգում առկա 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով սահմանադրականության հարցը: Ակնկալում եմ, որ Ոստիկանությունը հենց այսօր ղեկավարվելով Սահմանադրության 168, 169, 170 և ՍԴ մասին օրենքի վերաբերելի դրույթներով պատշաճ որոշում կկայացնի!!!!..

Հ.Գ. Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող…»։

https://www.facebook.com/aramo.vardevanyan/posts/3510989045581872

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031