Բաժիններ՝

Հնդկաստանում ութ ոստիկան է զոհվել հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ

Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում առնվազն ութ ոստիկան է զոհվել եւ 12-ը վիրավորվել հուլիսի 3-ին հանցագործների հրոսակախմբի հետ ծայր առած կատաղի փոխհրաձության ժամանակ: Այդ մասին հաղորդել է The Times of India թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ քրեական հանցագործների դեմ իրավահ մարմինների աշխատակիցների մարտը տեղի է ունեցել Քանփուրի օկրուգի գյուղերից մեկում: Հանցագործները կրակ են բացել կարգի 40 պահապանների վրա, որռնք ժամանել էին հրոսակախմբի պարագլխին կալանավորելու համար, որի դեմ 60 գործ է հարուցված:

Ինչպես հաղորդել է News18 հեռուստաալիքը, հրոսակախմբի պարագլուխը, հավանաբար, նախազգուշացված է եղել պատրաստվող կալանքի մասին, եւ հանցագործները բետոնե բլոկներով փակել են գյուղի ճանապարհը: Սակայն իրավապահները մաքրել են ճանապարհը, ինչից հետմո հայտնվել են կրակոցների տարափի տակ, որը գանգստերներն արձակել են հարեւան շանքերի տանիքներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031