«Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը. Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

««Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը

Չի կարող ինքնիշխանություն ունեցող ազգը երկար ժամանակ ապրել միֆերի, սուտ ու կեղծիքի, երեսպաշտության միջավայրում: Ուղղակի չի կարող, որովհետև սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում ազգը ճահճանում, գորտանում ու ոչնչանում է: Ո՞նց ենք հասել 21-րդ դար: Նայեք մեր պատմությանը, տեսեք, թե ինչ ահռելի մարտահրավերների միջով ենք անցել ու հասել 21-րդ դար: Տեսեք, թե ինչ ազգերի հետ ենք սկսել են մեր ճանապարհը և ուր են հիմա նրանք, ուր ենք հիմա մենք: Ուր են խեթերը, ուր են շումերները, ուր են աքքադացիները, ուր են բաբելոնցիները, ուր են ասորեստանցիները: Իսկ մենք կանք, մենք 45.000 ք/կմ-ով հայկական իրականություն ունենք: Որովհետև մենք հավատացել ենք, որ ճիշտը մերն է, ճշմարիտ հավատքը մերն է ու մեր տեսակը պահելու համար զրկանքներ ենք կրել, բայց երեսպաշտության գիրկը չենք նետվել, ստով ու կեղծիքով չենք դա ստեղծել: Ու եթե ուզում ենք մեր պատմության ընթացքը շարունակել, պետք է հրաժարվենք սուտ ու կեղծիքից, պայթած միֆերի ու երեսպաշտության միջավայրում ապրելուց: Երկիրը հիմնահատակ քաղաքական ու բարոյական «սանաշխատանքների» կարիք ունի: Այլընտրանք չկա: Այլընտրանքը բարոյական դեգրադացումն ու պետականության երաշխավորված կորուստն է:

Ստոր երեսպաշտներ են բոլոր նրանք, ովքեր ժողովրդին համոզում են, որ կա «հին» ու «նոր» Հայաստան, որ կան «հներ» ու «նորեր»: Որ «հները» վատն են, իսկ «նորերը»` լավն են: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատասխանատու պետական պաշտոններ վարած Արմեն Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «նոր են», իսկ 1996-ին ու 2003-ին ընտրական գործընթացների դեմ փողոցային բողոքի գործողություններին մասնակցած Հրայր Թովմասյանը «հին է»: Երեսպաշտ են, որովհետև համառ լկտիությամբ պնդում են, թե ընտրակեղծիքների համար չգիտես ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է մեղավոր, որ ՍԴ դատավորի, հետո նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ին, և մեծ սիրով իր պաշտոնում են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հարց է չէ՞ առաջանում. պարոնայք երեսպաշտներ, կամ Տիգրան Մուկուչյանին տարիներ շարունակ սուտ մեղադրել եք ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, զրպարտել եք Տիգրան Մուկուչյանին կամ էլ` սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայություններից: Ո՞ր տարբերակն է, ընտրեք ինքներդ:

Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրել լրատվամիջոցներին 99 տոկոսին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցել են, իսկ հետո, երբ պարզվում է, որ որևէ այլ լրատվամիջոց այդչափ չի ֆինանսավորվել նախկին իշխանություններից, որքան Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», ջուրն առնում բերաններն ու լռում են: Կարծես ոչինչ տեղի չունեցել, կարծես` այդպես էլ պետք է լիներ: Երեսպաշտ են, որովհետև տարիներով խոսել են «Սաշիկի արագաչափերից», հիմա լռում են, որ դրանք երբեք էլ «Սաշիկի արագաչափերը» չեն եղել: Ավելին` սիրով պահպանում և ավելացնում են «Սաշիկի արագաչափերի» քանակը: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է տարիներով ճիշտ ու սուտ խոսել թալանի մասին, բայց գալ իշխանության ու սկսել բյուջեն թալանել, մաքսանենգությամբ փող աշխատել: Երեսպաշտ են, որովհետև «թալանածը հետ ենք բերելու» կարգախոսով եկել են իշխանության, և երկու տարվա մեջ ինչքան որ հետ են բերել, երկու այդքան բյուջեից իրենք իրենց պարգևատրել են` ժողովրդին թողնելով համաճարակի ու սովի դեմ մեն մենակ:

Օրինակ` ինձ, որ նախկին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր եմ եղել, երկու տարի է` զրպարտում են: Ասում են` «հին», ասում են` «թալանչի», ասում են` «կոռուպցիոներ», բայց երկու տարվա մեջ ձևի համար մեկ փաստ չբերեցին, թե ի՞նչ եմ թալանել կամ ու՞մ եմ թալանել: Սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության միջավայրում ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության` ես` նախկին ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանս, որ 2016-ի ապրիլին Արարատ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենն էի, «պատասխանատու եմ ապրիլյան պատերազմի բացթողումների համար», իսկ ՊՆ Դավիթ Տոնոյանը, որ 2016-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, հիմա հեղափոխական նախարար է: Լավ, դու՞ք եք գիժ, թե՞ մի ողջ ժողովրդի եք գժի տեղ դրել: Ու ո՞նց եք կարծում` հայ ժողովուրդը երկա՞ր է հանդուրժելու մարդկանց, ովքեր կարծում են, թե 5000-ամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի կարող են ավանակի տեղ դնել:

Չի հանդուրժելու: Մտքներիցդ հանեք: Հարուստներ և աղքատներ միշտ են եղել ու միշտ են լինելու: Հարցը երեսպաշտունն է: Չի լինելու այնպես, ոնց որ հիմա` մեր հարուստները, մեզ մուծվողները լավն են, մեզ չմուծվողները՝ վատն են, օլիգարխ են, «թալանչի են»: Մեր թրի տակով անցած «նախկինները» լավն են, չանցածները՝ «հին են», «թալանչի են»: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք և ընդհանրապես` եթե ուզում ենք պետականություն ու պետություն, հասարակություն ունենալ, ազգ լինել, ազգ-պետություն լինել, այս խոզանոցը մաքրել է պետք, ջրերը պարզաջրել է պետք, թացն ու չորը իրարից զատել է պետք, երեսպաշտների իշխանությունը գրողի ծոցն ուղարկել է պետք: Կրկնում եմ` ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ ու լավ ապրել, ավելին` հնարավոր չէ ընդհանրապես երկիր ունենալ»:

«Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակըՉի կարող ինքնիշխանություն ունեցող ազգը երկար ժամանակ ապրել միֆերի, սուտ ու կեղծիքի, երեսպաշտության միջավայրում: Ուղղակի չի կարող, որովհետև սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում ազգը ճահճանում, գորտանում ու ոչնչանում է: Ո՞նց ենք հասել 21-րդ դար: Նայեք մեր պատմությանը, տեսեք, թե ինչ ահռելի մարտահրավերների միջով ենք անցել ու հասել 21-րդ դար: Տեսեք, թե ինչ ազգերի հետ ենք սկսել են մեր ճանապարհը և ուր են հիմա նրանք, ուր ենք հիմա մենք: Ուր են խեթերը, ուր են շումերները, ուր են աքքադացիները, ուր են բաբելոնցիները, ուր են ասորեստանցիները: Իսկ մենք կանք, մենք 45.000 ք/կմ-ով հայկական իրականություն ունենք: Որովհետև մենք հավատացել ենք, որ ճիշտը մերն է, ճշմարիտ հավատքը մերն է ու մեր տեսակը պահելու համար զրկանքներ ենք կրել, բայց երեսպաշտության գիրկը չենք նետվել, ստով ու կեղծիքով չենք դա ստեղծել: Ու եթե ուզում ենք մեր պատմության ընթացքը շարունակել, պետք է հրաժարվենք սուտ ու կեղծիքից, պայթած միֆերի ու երեսպաշտության միջավայրում ապրելուց: Երկիրը հիմնահատակ քաղաքական ու բարոյական «սանաշխատանքների» կարիք ունի: Այլընտրանք չկա: Այլընտրանքը բարոյական դեգրադացումն ու պետականության երաշխավորված կորուստն է:Ստոր երեսպաշտներ են բոլոր նրանք, ովքեր ժողովրդին համոզում են, որ կա «հին» ու «նոր» Հայաստան, որ կան «հներ» ու «նորեր»: Որ «հները» վատն են, իսկ «նորերը»` լավն են: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատասխանատու պետական պաշտոններ վարած Արմեն Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «նոր են», իսկ 1996-ին ու 2003-ին ընտրական գործընթացների դեմ փողոցային բողոքի գործողություններին մասնակցած Հրայր Թովմասյանը «հին է»: Երեսպաշտ են, որովհետև համառ լկտիությամբ պնդում են, թե ընտրակեղծիքների համար չգիտես ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է մեղավոր, որ ՍԴ դատավորի, հետո նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ին, և մեծ սիրով իր պաշտոնում են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հարց է չէ՞ առաջանում. պարոնայք երեսպաշտներ, կամ Տիգրան Մուկուչյանին տարիներ շարունակ սուտ մեղադրել եք ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, զրպարտել եք Տիգրան Մուկուչյանին կամ էլ` սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայություններից: Ո՞ր տարբերակն է, ընտրեք ինքներդ:Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրել լրատվամիջոցներին 99 տոկոսին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցել են, իսկ հետո, երբ պարզվում է, որ որևէ այլ լրատվամիջոց այդչափ չի ֆինանսավորվել նախկին իշխանություններից, որքան Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», ջուրն առնում բերաններն ու լռում են: Կարծես ոչինչ տեղի չունեցել, կարծես` այդպես էլ պետք է լիներ: Երեսպաշտ են, որովհետև տարիներով խոսել են «Սաշիկի արագաչափերից», հիմա լռում են, որ դրանք երբեք էլ «Սաշիկի արագաչափերը» չեն եղել: Ավելին` սիրով պահպանում և ավելացնում են «Սաշիկի արագաչափերի» քանակը: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է տարիներով ճիշտ ու սուտ խոսել թալանի մասին, բայց գալ իշխանության ու սկսել բյուջեն թալանել, մաքսանենգությամբ փող աշխատել: Երեսպաշտ են, որովհետև «թալանածը հետ ենք բերելու» կարգախոսով եկել են իշխանության, և երկու տարվա մեջ ինչքան որ հետ են բերել, երկու այդքան բյուջեից իրենք իրենց պարգևատրել են` ժողովրդին թողնելով համաճարակի ու սովի դեմ մեն մենակ:Օրինակ` ինձ, որ նախկին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր եմ եղել, երկու տարի է` զրպարտում են: Ասում են` «հին», ասում են` «թալանչի», ասում են` «կոռուպցիոներ», բայց երկու տարվա մեջ ձևի համար մեկ փաստ չբերեցին, թե ի՞նչ եմ թալանել կամ ու՞մ եմ թալանել: Սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության միջավայրում ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության` ես` նախկին ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանս, որ 2016-ի ապրիլին Արարատ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենն էի, «պատասխանատու եմ ապրիլյան պատերազմի բացթողումների համար», իսկ ՊՆ Դավիթ Տոնոյանը, որ 2016-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, հիմա հեղափոխական նախարար է: Լավ, դու՞ք եք գիժ, թե՞ մի ողջ ժողովրդի եք գժի տեղ դրել: Ու ո՞նց եք կարծում` հայ ժողովուրդը երկա՞ր է հանդուրժելու մարդկանց, ովքեր կարծում են, թե 5000-ամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի կարող են ավանակի տեղ դնել: Չի հանդուրժելու: Մտքներիցդ հանեք: Հարուստներ և աղքատներ միշտ են եղել ու միշտ են լինելու: Հարցը երեսպաշտունն է: Չի լինելու այնպես, ոնց որ հիմա` մեր հարուստները, մեզ մուծվողները լավն են, մեզ չմուծվողները՝ վատն են, օլիգարխ են, «թալանչի են»: Մեր թրի տակով անցած «նախկինները» լավն են, չանցածները՝ «հին են», «թալանչի են»: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք և ընդհանրապես` եթե ուզում ենք պետականություն ու պետություն, հասարակություն ունենալ, ազգ լինել, ազգ-պետություն լինել, այս խոզանոցը մաքրել է պետք, ջրերը պարզաջրել է պետք, թացն ու չորը իրարից զատել է պետք, երեսպաշտների իշխանությունը գրողի ծոցն ուղարկել է պետք: Կրկնում եմ` ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ ու լավ ապրել, ավելին` հնարավոր չէ ընդհանրապես երկիր ունենալ:

Gepostet von Mihran Hakobyan am Montag, 29. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս