Բաժիններ՝

ԱՊՀ-ում անհանգստացած են Ուկրնինայում և Վրաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունից

Ամերիկյան կենսալաբորատորիաների անվանգությունն Ուկրանիայում եւ Վրաստանում անհանգստություն է հարուցում այդ երկրներում պետական կառավարման խնդիրների պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

«Իրադրությունը, որի մեջ հայտնվել է ամբողջ աշխարհը, ի հայտ է բերել մի այլ խնդիր, ԱՊՀ-ի երկներին սահմանակից մի շարք երկրների տարածքում կենսալաբորատորիաների բացումը, որոնք պատկանում են ամենից հաճախ արտասահմանյան գերատեսչություններին եւ հիմնադրամներին: Առանձնահատուկ մտահուգություն է առաջացնում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունն Ուկրաինայում եւ Վրասատնում՝ հաշվի առնելով պետական կառավարման խնդրիրներն այդ երկրներում»,- ասել է Նովիկովը:

Նրա խոսքով՝ «որոշակի հանգամաքներում» կեսանյութերի արհոսքի ռիսկերն այնուամենայնիվ գոյություն ունեն: Դա չի վերաբերում ահաբեկչությունը, բայց հնարավոր են բացասական հետեւանքների սպառնալիքներ, ինչպես ցանկացած բարձրտեխնոլոգիական գործընթացում:

Ըստ էության, ներկայիս համավարկի փորձը կարող է պատկերացում տալ կենսանյութերի կորստի կամ չվերահսկվող արտահոսքի հետեւանքների մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար»,- եզրափակել է ԱՊՀ-ի Հակահաբեկչական կենտրոնի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս