Ընթացքը փոքր-ինչ ծանր է, ցավոք, վարակվել է նաև կինս. «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը վարակվել է կորոնավիրուսով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքը և իր կինը վարակվել են կորոնավիրուսով:
«Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել. վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք։
Իմիջիայլոց, Կարինան օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար»։
Շուտով մեզ երկուսիս էլ ոտքի կկանգնեցնի, ինչպես մեր տասնյակ քաղաքացիների
Կառ, հպարտ եմ»։
Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ…
Gepostet von Aren Mkrtchyan am Freitag, 26. Juni 2020