Ջորջինան հայտնել է՝ ում է Ռոնալդուից շատ սիրում
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նոր լուսանկար է տեղադրել Ինստագրամի իր էջում, որում պատկերված է սիրելիի հետ:
«Միակ բանը, որ ես քեզանից ավելի եմ սիրում, մենք ենք»,- նկարին կից գրել է Ջորջինան:
Ջորջինան հանդիպում է Պորտուգալիայի հավաքականի ավագի հետ 2016 թվականից:
2017-ին զույգը դուստր ունեցավ՝ Ալանա Մարտինան: Ռոնալդուն ունի ևս երեք ավագ երեխա (Կրիշտիանու կրտսերը, երկվորյակներ Եվան և Մաթեոն) սուռոգատ մայրերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը