Նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած օրենքը, որով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարող է ուժի մեջ մտնել առանց իր ստորագրության

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները: Ըստ դրանց՝ ԱԺ նախագահը խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է՝ առանց ՀՀ նախագահի ստորագրության:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահը ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Տեսանյութեր

Լրահոս