Բաժիններ՝

«ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր եւ անկանխատեսելի զարգացումներով». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին զարգացումներին՝ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի կողմից հապշտապ ընդունված եւ ստորագրված հակասահմանադրական օրենքներին ի պատասխան, ՍԴ-ն պետք է եւ պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաեւ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ոնենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։

ՀՀ վարչապետը եւ ՀՀ նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր եւ անկանխատեսելի զարգացումներով։

Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում անձամբ կլինեմ ՍԴ-ի մոտ՝ զոմբիների կողմից ՍԴ-ն հնարավոր ճնշումներից պաշտպանելու համար»։

https://www.facebook.com/ruben.hakobyan.50/posts/1501567243348778

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930