Բաժիններ՝

Ֆրանսիական տնական պանիր. արագ, համեղ և էժան

Բաղադրիչներ

1. Կաթ (3.5%) – 0.5 լ

2. Կաթնաշոռ (9%) – 0.5 կգ

3. Ձու – 1 հատ

4. Կարագ – 50 գ

5. Սոդա – 0.5 թ/գ

6. Աղ

Պատրաստման եղանակը

1. Կաթն ու կաթնաշոռը լցնել կաթսայի մեջ, անընդհատ խառնելով՝ հասցնել եռման:

2. Երբ կաթը սկսի եռալ, կրակն իջեցնել և անընդհատ խառնելով՝ եփել ցածր կրակի վրա:

3. Երբ կաթը սկսի կտրվել, զանգվածը լցնել մառլյայով պատված մաղի վրա:

4. Երբ շիճուկը թափվի, կաթնաշոռային զանգվածին ավելացնել սոդա, կարագ և ձու:

5. Կրկին դնել կրակի վրա և խառնելով եփել 5 րոպե:

6. Այնուհետև ստացված զանգվածը լցնել մառլյայով պատված կաղապարի մեջ:

7. Մեկ գիշեր դնել սառնարանը, առավոտյան կարելի է վայելել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս