Բաժիններ՝

Շևչենկոն երկարաձգել է պայմանագիրը Ուկրաինայի հավաքականի հետ

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան երկարաձգել է պայմանագիրը ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի հետ: Այս մասին հայտնում է ասոցացիայի մամուլի ծառայությունը: Շևչենկոյի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ տարվա հուլիսը: Նոր պայմանագրով նա մարզչական աշխատանքը կշարունակի մինչև 2022 թվականի դեկտեմբեր:

Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ազգային թիմը գլխավորեց 2016 թվականին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 33 հանդիպում, որոնցից 19-ում հաղթել է, 9 խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ 5-ում պարտություն կրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930