Բաժիններ՝

«Նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք». Տեր Օշին քահանա

Տեր Օշին քահանա Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հավատացյալներ,
այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ է։

Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել։

Տեղեկացնեմ նաև, որ հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։

Ավելին՝ եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։

Հետևաբար՝ նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։
Ամոթ է մի՛ արեք»։

https://www.facebook.com/photo.php?fbid=1315208148682249&set=a.363845607151846&type=3&theater

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930