
Ռաուլը կշարունակի մարզել «Ռեալ»-ի երկրորդ թիմը

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կշարունակի աշխատանքը «արքայական ակումբի» երկրորդ թիմի հետ: Այս մասին գրում է Marca-ն:
«Ռեալ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ Ռաուլը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի դերում: