«Վկա է գտնվել, ունի նկարներ. հրահրողը եղել է Ալեն Սիմոնյանը». Կոնստանտին Տեր-Նակալյան

«Րոպեներ առաջ մենք ստացանք նորություններ, որ վկա է գտնվել, որը ներկա է եղել իրադարձություներին և պատրաստվում է հեռուստաընկերություններից մեկով հարցազրույց տալ: Վկան ականատես է եղել, որ Ալեն Սիմոնյանը մինչև բուն ծեծկռտուքն ամեն ինչ արել է, բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ է արել, և միայն դրանից հետո նոր տեղի է ունեցել կատարվածը:

Սա ևս մեկ անգամ փաստում է այն միտքը, որ կոնֆլիկտ հրահրողն ի սկզբանե եղել է Ալեն Սիմոնյանը: Տեսնելով, որ սադրանքներին չենք տրվում,  գնացել է  դրան: Ականատեսները սովորական քաղաքացիներ են, որոնք նկարներ ունեն դեպքի վայրից, մեզ հետ էլ կապի են դուրս եկել մեր ընկերների միջոցով՝ Ֆեյսբուքի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս