
Սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 00.15-ին, Ագարակի սահմանային անցակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սալեկ Մ.-ն, որը մարտի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: